211652_close_icon
views-count2079 դիտում article-date 10:43 23-08-2014

Վրաստանի վարչապետն այցելել է Դարյալի կիրճի փլուզման վայր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Դարյալի կիրճ, որտեղ օգոստոսի 20-ին սողանքի հետևանքով տեղի է ունեցել փլուզում Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի 134-րդ կմ հատվածում և խափանվել է նշված ճանապարհի երթևեկությունը: Ղարիբաշվիլիի խոսքով՝ փլուզումից վնասված գազատարի աշխատանքը կվերսկսվի մինչև վաղը: «Տարվում են օպերատիվ մաքրման աշխատանքներ: Մինչև վաղը գազատարի կրկին կվերաթողարկվի: Հաջողվել է փրկել շատ մարդկանց, սակայն, ցավոք, կան նաև զոհեր»,-նշել է Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի հանձնարարականով հատուկ շտաբ է ստեղծվել, որը զբաղվում է Դարյալի կիրճում աղետի հետևանքների վերացման աշխատանքների կազմակեպմամբ:

Նմանատիպ նյութեր