Ինչպես են Վրաստանում՝ Դարյալի կիրճում ընթանում որոնողական աշխատանքները. բացառիկ կադրեր
Վրացական կայքերից մեկը ներկայացրել է ուղղաթիռից նկարահնված բացառիկ կադրեր է Վրաստանի Դարյալի կիրճում տեղի ունեցած վթարից հետո ընթացող որոնողական աշխատանքներից:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ էին մնացել:
Ըստ վերջին տվյալնների վթարի վայրից տարհանված քաղաքացիների թիվը հասել է 250-ի, որոնց թվում 11 Հայաստանի քաղաքացիներ և 12 Թուրքիայի քաղաքացիներ: