2194 դիտում
13:43 19-05-2014
Վրաստանը շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Դարյալի կիրճում աղետի հետևանքների վերացմանը սատարելու համար
Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Դարյալի կիրճում տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացնելու Ռուսաստանի առաջարկած օգնության համար:
Վարչապետի տարածած հայտարարության մեջ ասվում է. «3-րդ օրն է՝ մենք պայքարում ենք Դարյալի կիրճում աղետի դեմ: Ցավոք սրտի, սողանքի հետաևնքով մարդ է մահացել, ևս 7 հոգի համարվում են անհետ կորած: Չնայած նրան, որ Փրկարար ծառայության աշխատակիցներն օգնություն են ցուցարբերել Ուկրաինայի քաղաքացուն և նրան տեղափոխել են Վրաստնի լավագույն բժշկական կլինիկաներից մեկը, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Վրաստանի կառավարությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ղոհվածի ընտանիքին»:
Ղարիբաշվիլին նշել է, որ աղետի վայրում 24-ժամյա աշխատանքներ են կատարվում:
«Վրացական պետության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ մեզ հետ համագործակցելու համար: Ստեղծված բարդ իրավիճակում աղետի հետևանքները վերացնելու համար նրանք մեզ օպերատիվորեն տեխնիկա առաջարկեցին»,-ասել է Վրաստանի վարչապետը:
Նմանատիպ նյութեր
6851 դիտում
17:09 18-05-2014
Ինչպես են Վրաստանում՝ Դարյալի կիրճում ընթանում որոնողական աշխատանքները. բացառիկ կադրեր
5332 դիտում
15:49 22-08-2014
Վրաստանի իշխանությունները Դարյալի կիրճում մնացած մարդկանց տարհանելու ծրագիր են մշակել
1894 դիտում
14:05 15-06-2015
Ուկրաինան պատրաստ է օգնել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացմանը. Սահակաշվիլի
Այս բաժնից
1180 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1552 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1078 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել