211652_close_icon
views-count1808 դիտում article-date 14:06 22-08-2014

Բացահայտվել է դեկտեմբերին կատարված գողությունը

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արբաթ գյուղից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Բ.-ին և 1998 թ. ծնված Թաթուլ Կ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք 2013 թ. դեկտեմբերին ապօրինի մուտք են գործել 1977 թ. ծնված Արմեն Մ.-ին պատկանող, Գեղանիստ գյուղում գտնվող կիսակառույց շենք և գողացել մանրահատակի չհղկված փայտեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր