211652_close_icon
views-count1355 դիտում article-date 13:30 22-08-2014

Անզգույշ կրակոց հրաձգարանում

Հունիսի 7-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ աչքի թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա Սիփան Ս.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է «Հաղթանակ» զբոսայգում գտնվող հրաձգարանում` իր անզգուշության հետևանքով, օդաճնշիչ հրացանով ինքն իրեն կրակելու հետևանքով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ օդամղիչ հրացանից կրակելու միջոցով Սիփան Ս.-ին անզգուշությամբ վնասվածքը պատճառել է 1973 թ. ծնված Արտակ Բ.-ն: Արտակ Բ.-ն օրերս ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր