2272 դիտում
11:50 22-08-2014
Կոլիբրին թռչուններից առաջինն է դարձել քաղցրակեր
Կենսաբանները հայտարարել են, որ կոլիբրին թռչուններից առաջինն է դարձել քաղցրակեր: Նրանք պարզել են, որ կոլիբրին նեկտարի (սննդի իրենց հիմնական աղբյուրի) քաղցր համը կարողանում է զգալ համի ընկալիչի (ռեցեպտոր) մուտացիայի շնորհիվ:
Միակ ընկալիչի փոփոխումը կոլիբրիին հնարավորություն է ընձեռել զբաղեցնելու բնապահապանական բացառիկ տեղ: Այս մասին նշված է Science պարբերականում տեղ գտած հոդվածում: Երբ գիտնականները 2004 թվականից սկսել են ուսումնասիրել հավի, ապա նաև մյուս թռչունների գենոմը (օրգանիզմի բոլոր գեների ամբողջություն), նրանք այնտեղ չեն գտել քաղցրի ընկալման կոդավորման գենի որևէ հետք:
Այն չի հայտնաբերվել անգամ կոլիբրիի մերձակա ազգական ծիծեռնակների մոտ: Մինչդեռ ողջ կոլիբրիների հետ փորձերը հաստատել են, որ այդ թռչուններն ունակ են քաղցրը տարբերակել ոչ քաղցրից:
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
21:05 12-12-2014
Կոլիբրին հարվածում է ապակուն. տեսանյութ
1765 դիտում
15:59 02-07-2019
«Զենիթի» ստադիոնի տանիքը թռչուններից պաշտպանում են սատկող ջրագռավների ձայներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1335 դիտում
12:09 17-02-2014
Ռոնալդուն առաջինն էր գալիս թիմի մարզումներին և վերջինն էր հեռանում խաղադաշտից. Պելեգրինի
Այս բաժնից
853 դիտում
18:46 23-11-2024
Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան
964 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
1009 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters