1183 դիտում
16:43 21-08-2014
Արցախում կարող է 1 տարով հողի հարկից և վարձավճարից ազատվեն համայնքային և պետական պահուստային ֆոնդերի հողօգտագործողները
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և ‘‘Գյուղի և գյուղատնտեսության աջակցության” հիմնադրամի գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր:
Խորհրդակցության մասնակիցները նախ քննարկել են շրջանային հանրակրթական և երաժշտական դպրոցների իրավական կարգավիճակի հարցը: Նախագծերով առաջարկվում է հանրակրթական դպրոցները միավորել “Հանրակրթական դպրոցների միություն” ՊՈԱԿ-ի մեջ, իսկ երաժշտական դպրոցները` վերակազմակերպել արվեստի դպրոցների: Յուրաքանչյուր շրջանում մեկ կամ երկու ՊՈԱԿ-ի առկայությունը, Ա. Հարությունյանի համոզմամբ, բավարար է կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար:
2014թ. բերքահավաքի իրավիճակի և 2015թ. բերքի կազմակերպման վերաբերյալ մի քանի հարցեր խորհրդակցությանը ներկայացվել են որոշման նախագծերի տեսքով: Դրանցով առաջարկվում է կարկտահարությունից 50 տոկոսից ավելի տուժած հողատերերին տրամադրել գարի. Աջակցության ընդհանուր չափը կազմում է ավելի քան 52 մլն դրամ: Լրիվ ոչնչացված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում սև ցել կատարելու նպատակով հողամշակին կտրամադրվի 1 հա-ին 40 հազար դրամ նյութական աջակցություն: “Գյուղի և գյուղատնտեսության աջակցության” հիմնադրամի կողմից հողօգտագործողներին կտրամադրվի անհատույց սերմացու` կրկնացանքս կատարելու նպատակով: Մոտ 10 մլն դրամի պետական աջակցություն կստանան նաև բնական աղետներից տուժած խաղողայգիների տերերը` 1 հա-ի դիմաց 100 հազարական դրամի չափով:
Որոշման նախագծով առաջարկվում է 1 տարով հողի հարկից և վարձավճարից ազատել համայնքային և պետական պահուստային ֆոնդերի հողօգտագործողներին:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև փոխառության կարգով տրամադրվելիք դիզվառելիքի վերաբերյալ հարցեր: Առաջարկ է հնչեցվել աջակցություն ցուցաբերել ոչ միայն համայնքային հողերի տերերին ու վարձակալներին, այլ նաև պետպահուստում գտնվող տարածքների ոչ խոշոր հողամշակներին: Ըստ վարչապետի՝ դիզվառելիքի գինը սուբսիդավորվելու է շուրջ 100 դրամով, իսկ հողատերն ինքն է ընտրելու դիզվառելիքի տեսակն ու մատակարարող ձեռնարկությունը: Անդրադառնալով աշնանացանի աշխատանքների համար տրամադրվելիք աջակցությանը՝ առաջարկվել է համայնքային հողերի մշակողներին փոխառություն տալ մեկ հեկտարին 100 հազարական դրամի չափով՝ սերմացուի և գյուղտեխնիկայի ծախսերը հոգալու նպատակով: Վարչապետը, բավարար չհամարելով պատասխանատու մարմինների աշխատանքը, հանձնարարել է գյուղատնտեսության նախարարությանը բարձրացնել հողամշակների շրջանում բացատրական և ուսուցողական աշխատանքների արդյունավետությունը:
Նմանատիպ նյութեր
3476 դիտում
10:36 25-08-2016
Խանումյանին ծեծի ենթարկողների գործը վերաորակվել է, որ համաներումով ազատվեն. «Հայկական ժամանակ»
103893 դիտում
09:24 08-05-2019
Բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից. «Ժամանակ»
7925 դիտում
23:46 13-03-2021
Ալեն Ղևոնդյան. Ռուսներին են ամեն ձև ուզում կռվի մեջ մտցնեն, որ նաև Արցախի խաղաղապահներից ազատվեն
Այս բաժնից
1123 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
898 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
850 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ