211652_close_icon
views-count103890 դիտում article-date 09:24 08-05-2019

Բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգ է իջեցրել մարզպետներին, ըստ որի՝ բոլոր դպրոցների տնօրենները պետք է ազատվեն աշխատանքից: Մարզպետներն էլ հրահանգին հնազանդ իրենց մոտ են կանչում դպրոցների տնօրեններին և նրանց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու առաջարկ են անում՝ սպառնալով, որ դիմում չգրելու դեպքում իրենցով կզբաղվեն իրավապահները: Պատճառաբանությունն այն է, որ իրենք ծառայել են ՀՀԿ-ական իշխանությանը: Իշխանությունը «Իմ քայլին» ծառայողների բանակ է ստեղծում՝ չվստահելով նախկիններին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր