211652_close_icon
views-count1099 դիտում article-date 13:12 21-08-2014

Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առողջապահության աշխատակազմի ղեկավար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար: Արմեն Կարապետյանը ծնվել է 1959 թ. Երևանում: 1976-1980թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա» բաժնում: Ստանալով տնտեսագետի որակավորում գործուղվել է Աբովյանի «Չափիչ» գործարան` աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման բաժնում որպես տնտեսագետ, ապա` ավագ տնտեսագետ, որտեղ աշխատել է մինչ 1984թ.: 1984-1990թթ. աշխատել է «Չափիչ» գործարանում որպես ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ապա ՀԼԿԵՄ Աբովյանի շրջկոմի առաջին քարտուղար: 1990-1999թթ. աշխատել է Աբովյանի «Գառնի» կոշիկի ֆաբրիկայում, այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում: 1999թ. ապրիլից աշխատել է ՀՀ առողջապահական համակարգում` սկզբում որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության վերահսկողության վարչության պետ, ապա` ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ: 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հունիս աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար: 2014թ. հունիսին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու թոռնիկ:

Նմանատիպ նյութեր