Տանտերը գողին հայտնաբերեց իր ննջասենյակում
                        Օգոստոսի 19-ին, ժամը 07.15-ին, 1983 թ. ծնված Արմինե Տ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, վերադառնալով տուն` հայտնաբերել է տան երկրորդ հարկի ննջասենյակի իրերը խառնված վիճակում, այնուհետև մտնելով հաջորդ ննջասենյակ` մահճակալի հետևում նկատել է համագյուղացուն` 1992 թ. ծնված Հարութ Մ.-ին, որն իրեն տեսնելով` դիմել է փախուստի:
Հարութ Մ.-ն բերման է ենթարկվել: 
Կատարվում է նախաքննություն: 
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

