211652_close_icon
views-count2780 դիտում article-date 09:32 21-08-2014

ՖԻննախի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համարանիշները բոլորը «ֆ» տառով են. «Հրապարակ»

«Մեր ազգի տղամարդկային հատվածը հատուկ սեր ունի ավտոմեքենաների նկատմամբ: Թանկ, վերջին մարկայի, մգեցված ապակիներով, գոլդ համարներով մեքենա ունենալու մոլուցքով են տառապում ոչ միայն բիզնեսմենները, այլև պետական պաշտոնյաները: Երեկ մենք հայտնաբերեցինք, որ ֆինանսների նախարարությունը նորամուծություն է մտցրել ՝ իր աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համարանիշները փոխել են ՝ համապատասխանեցրել իրենց գերատեսչության անվանը՝ բոլորը «ֆ» տառով են»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Եթե այսպես շարունակվի, ապա շուտով կրթության նախարարության մեքենաները կլինեն «Կ» տառի տակ, գյուղնախինը՝ «Գ», բնապահպանությանը՝ «Բ» և այլն: Փաստորեն, բարձր պաշտոններ զբաղեցնողները ոչ թե աշխատանքով են տարված, այլ` տղայական խաղերով»։

Նմանատիպ նյութեր