Աբխազիայի ԿԸՀ-ի նախագահի տան բակում նռնակ են նետել
Սուխումիում Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բաթալ Թաբագուայի տան բակում անհայտ անձը նռնակ է նետել, ինչին հետևել է պայթյունը:
Ինչպես տեղեկացնում է Rosbalt.ru-ն, պայթյունից ոչ ոք չի տուժել, կոտրվել են միայն պատշգամբի ապակիները: Ոստիկանությունը ներկա պահին պարզում է նռնակի տեսակը, ինչպես նաև որոնողական աշխատանքներ է սկսել հանցագործին գտնելու ուղղությամբ: Փաստի առթիվ քրեական գործ էհարուցվել Աբխազիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 164 հոդվածի (խուլիգանություն՝ զենքի կիրառմամբ) 2-րդ մաոսվ:
Նշենք, որ օգոստոսի 24-ին Աբխազիայում կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ: Նախագահի պաշտոնի համար պայքարի են ելնելու Աբխազիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Կիշմարիան, ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան, ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան, Պետանվտանգության ծառայության նախագահ Ասլան Բժանիան: