211652_close_icon
views-count2411 դիտում article-date 13:08 20-08-2014

Դիվերսիայի 16 փորձ. հիմնական տեղերում անհաջողության են մատնվել, որոշ դեպքերում պատասխան ստացել. ԼՂՀ ՊԲ հրամանատար. Razm.info

Այս տարի առանձնահատուկ էր իրավիճակն առաջնագծում: Մինչև օրս ունենք հակառակորդի կողմիցդիվերսիայի 16 փորձ, հիմնական տեղերում անհաջողության են մատնվել, որոշ դեպքերում պատասխան ստացել ու ելման դիրքեր գնացել: Հակազդող նմանատիպ 7 գործողություն ենք իրականացրել, որից 5-ը հաջողված են եղել: Այս մասին օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության բանակի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, փոխանցում է [url=http://razm.info/51820]Razm.info[/url]-ն: Ըստ ՊԲ հրամանատարի` հակառակորդը լարված շրջանում կրակել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, ինչին մեր հատուկ ստորաբաժանումները պատասխանել են ու պարտադրել, որ հետ քաշվեն: «Մարտ-ապրիլ ամիսներին դիպուկահարների գործողությունների աճ էր գրանցվել: Մենք պարտադրված էինք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Իսկ այս վերջին գործողություններն առանձնահատուկ էին, քանի որ մի քանի ուղղությամբ էին և մի քանի օր շարունակ: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում բացահայտ հարձակում էր, քանի որ 40-50 հոգով դիվերսիա չի լինում, այլ բացահայտ հարձակում էր»,- նշեց Մովսես Հակոբյանը: Մանրամասները՝ [url=http://razm.info/51820]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր