Ուկրաինացիները մինչ օրս աղքատ են նրա համար, որ հարուստ ռեսուրսներ ունեն. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ Ուկրաինայի բնակչություննը մինչ այժմ աղքատ է ապրում, քանի որ երկիրն է հարուստ:
Սաակաշվիլին նշել է, որ քաղաքական դասը սեփական երկրի հարուստ ինքնասնմամբ, ինչի պատճառով բնակչությանը ոչինչ չի մնում:
«Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ Ուկրաինային առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական լյուստրացիայի մասին օրենք: Այն կնշանակեր, որ բոլոր այն ընկերությունները, որոնք գործում են այդ երկրում և գրանցված են օֆշորում, կղզիներում, պարտավորված կլինեին հրապարակել իրական սեփականատերերի անունները: Իսկ այդկերպ հնարավոր կլիներ հայտնաբերել և կասեցնել պետական համակարգերի կոռուպցիան: Միևնույն ժամանակ դա թույլ կտար հայտնաբերել և չեզոքացնել թշնամական պետությունների տնտեսական լծակները, որոնք մինչ օրս ակտիվորեն կիրառում են ժողովրդավարական Ուկրաինայի ներքին ապակայունացման համար»,-ասել է Սաակաշվիլին: