211652_close_icon
views-count1562 դիտում article-date 10:17 20-08-2014

Շորթման դեպքի առթիվ քննվող քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Քաղաքացի Սամվել Դ.-ի հաղորդման համաձայն` իր ծանոթ, Գյումրիի բնակիչ Լիանա Վ.-ն սպառնացել է համացանցում արատավոր տեղեկություններ հրապարակել իր և իր կնոջ վերաբերյալ: Բացի այդ, Լիանա Վ.-ն շորթման դիտավորությամբ 2014թ. մայիսի 9-ին Սամվել Ղ.-ից պահանջել է խոշոր չափի գումար, ինչպես նաև, այն` որ վերջինիս կինն ու աղջիկը սեռական հարաբերություններ ունենան իր եղբոր հետ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը` նախաքննությունը շարունակելու համար փոխանցվել է Երևանի ՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժին: Այստեղ որպես վկա հարցաքննված Լիանա Վ.-ն հայտնել է տեղեկություններ նախկին քննիչի թույլ տված ապօրինությունների մասին: Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր