211652_close_icon

Ադրբեջանական բանակի զինվորը հրազենային վիրավորում է ստացել

views-count1645 դիտում article-date 09:54 20-08-2014
Ադրբեջանական vesti.az-ի փոխանցմամբ՝ այդ երկրի պաշտպանության նախարարության՝ սահմանին տեղակայված զորամասերից մեկի շարքային ծառայող, 21-ամյա Թեբրիզ Մամեդովն իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ Մամեդովը հրազենային վիրավորումը ստացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Նմանատիպ նյութեր