211652_close_icon
views-count1497 դիտում article-date 11:18 19-08-2014

«Կանեփ-կակաչ-2014» միջոցառման արդյունքում ոչնչացվել է 47 տոննա կանեփի զանգված

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 19-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 47 տոննա 27 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 45.1 կգ կակաչի կանաչ զանգված: Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 53 դեպք, որից 46-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 212 գրամ մարիխուանա, 963.4 մլ դեզոմորֆին, 188 սուբուտեքս, 45 տրամադոլ, 4 մորֆին տեսակի թմրահաբեր, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց: Հարուցվել է 8 քրեական գործ` 11 դրվագով: Բացահայտվել է ապօրինի ձկնորսության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 2 բնակարանային գողության /Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ/ դեպքեր: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք /2 հատ «ՏՈԶ», 1 հատ ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 50 փամփուշտ: Ապօրինի շրջանառությւնից հայտնաբերվել է 4 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 3 հատ ինքնաձիգի պահունակ, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակ /Գորիսի ՈԲ/: Տնամերձ 212 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 162 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 9 քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 273 հոդվածի հատկանիշներով: Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: Հայտնաբերվել է 9 հետախուզվող /ՀՀ քր. օր.-ի 327 հոդված` 2, 268, 273, 176, 177, 178, 117, 327, ՌԴ քր. օր.-ի 111 հոդվածներ/: ՀՀ ոստիկանություն

Նմանատիպ նյութեր