Ադրբեջանում զինվոր է մահացել
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հայտնում է, որ Արդարադատության նախարարության պատժիչ գործողությունների իրականացման ծառայության պաշտպանական գնդի ծառայող Թախմազլի Ֆարիդ Ասլան օղլուն մահացել է:
Ադրբեջանական Apa գործակալության փոխանցմամբ՝ որպես մահվան նախնական պատճառ, նշվում է Թախմազլիին ամրակցված զենքից արձակված կրակոցը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: