211652_close_icon
views-count1206 դիտում article-date 17:20 18-08-2014

Ուկրաինայի ՆԳՆ-ն և «Աջ սեկտորը» կհամագործակցեն՝ հանուն Ուկրաինայի պաշտպանության

Ուկրաինայի ԱԳ նախարարության և «Աջ սեկտորի» միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրի պաշտպանությունն ուժեղացնելու հարցումհամագործակցելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն: «Հենց նոր ավարտվեց Արդեն Ավակովի հանդիպումը «Աջ սեկտոր» կազմակերպության անդամ և խոսնակ Բորիսլավ Բերյոզայի հետ: Կողմերը պայմանավորվել են օրենսդրության շրջանակում կանոնավոր կերպով տեղեկատվության փոխանակման և Ուկրաինայի պաշտպանության հարցումհամագործակցելու շուրջ»,-նշել է Բերյոզան: Ավելի վաղ «Աջ սեկտորի» ղեկավարությունն արգելել էր Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող ռազմական գործողություներին մասնակցող իր անդամներին զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր դուրս բերել ռազմական գոտուց:

Նմանատիպ նյութեր