211652_close_icon
views-count8075 դիտում article-date 19:25 16-08-2014

«Բորուսիա»-ն Գերմանիայի գավաթի երկրորդ փուլում է. Մխիթարյանը` կրկին գոլի հեղինակ. տեսանյութ

Գերմանիայի գավաթի առաջին փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ ուժերը չափեց գերմանական երրորդ լիգայում հանդես եկող «Շտուտգարտեր Կիկերս»-ի հետ: Խաղի հաշիվը բացվեց 30-րդ րոպեին, երբ Լուկաշ Պիշչեկի հարվածից հետո դորտմունդյան ակումբի կազմում իր հերթական գոլը հեղինակեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց թիմի նորեկ հարձակվող Ադրիան Ռամոսը: «Շտուտգարտեր Կիկերս» - «Բորուսիա»`1:4 Գոլեր` Էդվինի-Բոնսու 60’ – Մխիթարյան 30’, Օբամեյանգ 55’, 78’, Ռամոս 89’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր