24668 դիտում
19:50 15-08-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ անցել են «ընդհատակ». ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միասին այցելել են Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն: [b][color=#EF2929]Shamshyan.com[/color][/b]-ի տեղեկություններով, նրանք տեղեկացել են մետրոպոլիտենի խնդիրներին, միասին շրջել են վագոններով: Մետրոյի «Երիտասարդական» կայարանում նրանք շփվել են քաղաքացիների հետ, որից հետո ոտքով Աբովյան փողոցով շարժվել են Հյուսիսային պողոտա, որտեղ հետեւել են այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/14/23489/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 14-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հյուսիսային պողոտա, որտեղ վարչապետին Երևանի քաղաքապետը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Աժ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը ներկայացրին պողոտայում կատարված շինարարական աշխատանքները:
[b][color=#EF2929]Shamshyan.com[/color][/b]-ն «ընդհատակից» ներկայացնում է բացառիկ լուսանկարներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
27072 դիտում
13:11 11-04-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցելեց «Ոսկու աշխարհ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
34774 դիտում
11:10 02-02-2025
Շիրակի մարզում թալանել են Արթիկի գլխավոր պանրագործարանը՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս