ԼՂՀ վարչապետն ընդունել է «Արդշինինվեստբանկ»-ի նախագահ Մհեր Գրիգորյանին
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին: Այս մասին է տեղեկացնում ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ողջունելով հյուրերին` վարչապետը տնտեսության զարգացման գործում կարևորել է բանկային ոլորտի գործունեությունը և ընդգծել բանկային պորտֆելով երկրորդ դիրքն ունեցող “Արդշինինվեստբանկի” նշանակալի դերը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի վարկառուները իրենց լավագույն հաճախորդներն են: Բանկի կառավարչությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը և հանդես է եկել նոր առաջարկություներով:
Մ. Գրիգորյանը տեղեկացրել է սպառողական վարկավորման տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ բանկի կայացրած վճռի մասին: «Արդշինինվեստբանկը» մտադիր է ձեռքբերել Արցախի ներդրումային հիմնադրամի բաժնեթղթերը` նոր մոտեցումներով հիպոտեքային վարկավորման ծրագրին մասնակցելու նպատակով:
Քննարկվել են նաև ձեռքբերված նոր պայմանավորվածություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: