Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 13-17-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 13-ին կնվազի 2-3 աստիճանով, 15-16-ին նույնքան կբարձրանա:
Երևանում օգոստոսի 13-14-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: