Ռմբակոծվել է Գորլովկայի մայր տաճարը
Դոնեցկի մարզի Գորկովկա քաղաքում ժամերգության ընթացքում ռումբ է ընկել Բոգոյավլենսկի մայր տաճարի վրա։ Այս մասին հաղորդվում է տեղի եպիսկոսության կայքում։
«Տուժել են տաճարի տարածքում գտնվող մարդիկ, ովքեր պատսպարվում էին ներքևի վանքում, որը ժամանակավորապես ռումբերից պաշտպանվելու ապաստան է։ Նրանք դուրս էին եկել վանքից մաքուր օդ շնչելու»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռումբերի ընկնելու հետևանքով տուժել է 6 մարդ։