211652_close_icon
views-count1173 դիտում article-date 22:43 11-08-2014

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ախտահանվում են աղբամուղերն ու աղբախցերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում կրծողների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, դեռատացիային զուգահեռ, ախտահանվում են նաև աղբամուղեր և աղբախցերը: Այս գործընթացը մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ծավալվել է համատիրությունների ուժերով` վարչական շրջանների ղեկավարների վերահսկողությամբ: Օգոստոսի 10-ի դրությամբ 3829 աղբամուղերից ախտահանվել է 2422-ը: Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների բոլոր շենքերի աղբամուղերն արդեն իսկ ախտահանվել են: Այդ ուղղությամբ մեկնարկել է աշխատանքների 2-րդ շրջափուլը: Շոգ եղանակով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, վարչական բոլոր շրջաններում այս գործընթացը պարբերական բնույթ կկրի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր