1508 դիտում
13:46 11-08-2014
Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահի առաջին տեղակալին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
Մենք կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի վիշտը և մեր կարեկցանքն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին», - նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
4619 դիտում
15:04 04-05-2017
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալին
1399 դիտում
18:10 05-08-2014
Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահին
Այս բաժնից
1942 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա
490 դիտում
14:40 14-01-2025
Հայաստանի հետ պաշտոնական մակարդակով մեր ներկայիս հարաբերությունները հեշտ չեն. Լավրով
2746 դիտում
14:25 14-01-2025
Խուճապի մի ենթարկվեք, եթե ձեզ WhatsApp-ով անհայտ համարից զանգել են. մեդիափորձագետ