211652_close_icon
views-count2297 դիտում article-date 20:50 10-08-2014

Մեղավոր էի բաց թողած գոլում, բայց այդպես ստացվում է. Բերեզովսկի

Մոսկվայի «Դինամո»-ի դարպասպահ Ռոման Բերեզովսկին Ռուսատանի առաջնության երկրորդ տուրում «Սպարտակ»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը: Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Դինամո»-ի նկատմամբ: «Խաղասկզբում մենք առջևեցինք հաշվի մեջ: Սակայն հաշվի առնելով մեր գրաֆիկը, մենք ձգտում էինք անառիկ պահել դարպասը, քան խփել երկրորդ գոլը: Իհարկե, ես մեղավոր էի բաց թողած գոլում, սակայն այդպես ստացվում է: Ներկայումս մեղադրում են դարպասպահներին, քանի որ մենք բազմաթիվ գոլեր ենք բաց թողնում: Դա նշանակում է, որ կապված է խաղաոճի հետ և պետք է ձգտել ավելի շատ գոլեր խփել»,- Բերեզովսկու խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը:

Նմանատիպ նյութեր