Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը
Twitter-ի իր միկրոբլոգում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը տեղեկացրել է այն մասին, որ Սոչիում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ երեք պետությունների ղեկավարները Սոչիում են՝ արդիական մի շարք հարցեր քննարկելու նպատակով: