Հսկայական կարմիր լուսնով կարելի է հիանալ եկող գիշեր
Եկող գիշեր Երկիր մոլորակի բնակիչները կարող են հիանալ հազվագյուտ և շատ գեղեցիկ աստղագիտական մի երևույթով՝ սուպերլուսնությամբ: Այս մասին է տեղեկացնում Вести.Ru-n:
Մեր մոլորակի արբանյակը հնարավորինս մոտ է լինելու: Այս պատճառով լուսինը 14 %-ով մեծ և 30 %-ով ավելի պայծառ է լինելու, քան սովորաբար: Հարկ է նկատել, որ այս դեպքում լուսինը կլինի ոչ թե սպիտակ, այլ ձեռք կբերի կարմրավուն երանգ: