Հրդեհ՝ Փարաքարում գտնվող մասամբ շահագործվող կահույքի արտադրամասում
Օգոստոսի 10-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մասամբ շահագործվող կահույքի արտադրամասում: Այս մասին է տեղեկացնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.19-ին-ին: