Հոնգկոնգում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ տունը
Հոնգկոնգում վաճառքի է հանվել աշխարհում ամենաթանկը համարվոր տունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal֊ը։
Victoria's Peak արվարձանում գտնվող տան արժեքը 105,7 մլն դոլար է կազմել, որի մակերեսը 433 ք/մ է։ Այսպիսով, բնակարանի 1 ք/մ֊ը կազում է 244 հազար դոլար։
Առանձնատանը կա 4 ննջարան, լողավազան, այգի, տեռասա կտուրին և 2 մեքենաների համար նախատեսված ավտոտնակ։