Պաբլո Արմերոն իր կարիերան կշարունակի «Միլան»-ում
«Նապոլի»-ի պաշտպան Պաբլո Արմերոն վաղը բուժզննում կանցնի «Միլան»-ում, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները: Այն բարեհաջող անցնելուց հետո Կոլումբիայի հավաքականի խաղացողը վարձակալական հիմունքներով հանդես կգա միլանյան ակումբի կազմում:
Մրցաշրջանի վերջում «Միլան»-ը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հնարավորություն կստանա: