211652_close_icon
views-count14899 դիտում article-date 11:44 09-08-2014

Հակառակորդը հերթական դիվերսիոն փորձն է արել ու կորուստների գնով հետ շպրտվել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ եւ հարավարեւելյան /Մարտունու/ ուղղություններով օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ եւ հարավարեւելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Նմանատիպ նյութեր