211652_close_icon
views-count6621 դիտում article-date 18:38 08-08-2014

Միայն նա է իսկապես աղքատ, ով ո՛չ խելք ունի, ո՛չ էլ ուժ․ Վահե Ղազարյան

«Արմենիա» հեռուսատաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Դիվերսիոն գործողություններ կատարելու բավականաչափ կամք չունեցող սեփական զինվորներին գնդակահարելը վկայում է, որ՝ 1. ասկյարների «ռազմական դիվանագիտությունը» կաղում է /հնարավոր ռազմագերիների հարցը ժնևյան կոնվենցիայի «մաղով» անցկացնելու և շահարկելու փոխարեն նրանց գնդակահարում են/ 2. ներքին սպառմանն ուղղված փուչիկը, թե նման գործողությունները հմուտ պլանավորված են՝ բուտաֆորիա է /ինչքան շատ ես փչում, այնքան պայթելու հավանականությունը մեծանում է…/ 3. շարքայինները մշտապես ունենում են անխուսափելի մահվան զգացում /առջևից կրակում են-հետևից կրակում են/, ինչը միանշանակ բարոյահոգեբանական մթնոլորտի անկման վկայություն է /հուսալքություն- ներքին խժդժություն -փախուստ.../ 4. ասկյարների գործողությունների ուղենիշը անասնական բնազդն է, իսկ դրա հիմքում նախևառաջ կանխատեսելիությունն է /մերոնց համար լավ նվեր/ P.S. Միայն նա է իսկապես աղքատ, ով ո՛չ խելք ունի, ո՛չ էլ ուժ...»

Նմանատիպ նյութեր