211652_close_icon
views-count10941 դիտում article-date 16:58 08-08-2014

Կարմիր խաչի հայտարարությունը` Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին. Ռազմ.info

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է, գրում է [url=http://razm.info/51105]Ռազմ.info[/url]-ն։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։ Ցանկացած խնդիր, որ կապված է դեպքի հետ, ԿԽՄԿ-ի կողմից հասցեագրվում է համապատասխան իշխանություններին։ ԿԽՄԿ-ն հանրայնորեն չի մեկնաբանի այդ դեպքի մանրամասները՝ հիմնվելով իր գաղտնիության քաղաքականությանը, ինչը թույլ է տալիս համապատասխան իշխանությունների հետ մշտապես լինել կապի և երկխոսոթյան մեջ՝ հասցեագրելով մարդասիրական խնդիրներն այն մարդկանց, ովքեր տուժում են զինված ընդհարումներից»։ Մանրամասները՝ [url=http://razm.info/51105]Ռազմ.info[/url]-ում

Նմանատիպ նյութեր