211652_close_icon

Ապօրինի ծառահատման վկայությունը` «ԶԻԼ»-ում

views-count1342 դիտում article-date 13:07 08-08-2014
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Մեծ Մանթաշ գյուղից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մհեր Ս.-ին: Նրա վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 12 խմ փայտանյութ: Պարզվել է, որ նա «Հայանտառ»-ի Եղեգնուտի անտառտնտեսությունից փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ծառահատման միջոցով, ինչի հետևանքով պետությանը պատճառել է զգալի չափի նյութական վնաս: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր