3985 դիտում
17:48 07-08-2014
22-ամյա երիտասարդը շան պատճառով կնոջ է դանակահարել
22-ամյ Դերենիկ Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խուլիգանական դրդումներով Աստղիկ Ուսոյանին դիտավորյալ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այն է՝ Դ. Անանյանը Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքի 13 շենքին հարող տարածքում գործող «Մուշ» խանութի մոտ, Ռոմիկ Ուսոյանի շանը հարվածելու պատճառով, վերջինիս կողմից արված դիտողություններից վիրավորելով՝ վեճի մեջ է մտել Ռ. Ուսոյանի հետ, որն այնուհետև վերաճել է քաշքշոցի:
Նույն պահին վիճաբանությունը իրենց բնակարանի պատուհանից տեսնելով՝ Ռ. Ուսոյանի կին Աստղիկ Ուսոյանն իջել է փողոց և միջամտել վիճաբանությանը՝ փորձելով սաստել Դ. Անանյանին, սակայն Դ. Անանյանը, շարունակելով խուլիգանական վարքագիծը, մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Ուսոյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել: Այնուհետև Դ. Անանյանը սեփական անձի առավելությունները ընդգծելու մոլուցքից դրդված՝ խուլիգանական դրդումներով, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հետապնդել է Ռ. Ուսոյանին, որի ժամանակ դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է իր դեմ դուրս ելած Ռ. Ուսոյանի կնոջ՝ Աստղիկ Ուսոյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ ծակած-կտրած թափանցող վերքի ձևով՝ թոքի վնասումով, Ա. Ուսոյանին դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք և դիմել փախուստի:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
5147 դիտում
18:27 28-08-2014
29-ամյա երիտասարդը հյուրանոցում կնոջ է վիրավորել, իսկ ավելի ուշ դանակահարել նրա որդուն
4515 դիտում
18:14 07-10-2014
Էջմիածնում 30-ամյա երիտասարդը դանակահարել է կնոջ քրոջը, հետո էլ` կնոջը
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
511 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ