Էջմիածնում 30-ամյա երիտասարդը դանակահարել է կնոջ քրոջը, հետո էլ` կնոջը
30-ամյա Կարեն Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էջմիածին քաղաքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ քույր` Քրիստինե Պուլուզյանի մարմնի տարբեր մասերին:
Այնուհետև, նույն պահին, տան հաջորդ ննջասենյակում խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ` Անժելա Պուլուզյանի մարմնի տարբեր հատվածներին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 113հ. 1-ին եւ և ՀՀ քր.օր.-ի 112հ.1-ին մասերով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: