5150 դիտում
18:27 28-08-2014
29-ամյա երիտասարդը հյուրանոցում կնոջ է վիրավորել, իսկ ավելի ուշ դանակահարել նրա որդուն
29-ամյա Հրաչյա Բեկջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Արշակունյաց պողոտայի 45 հասցեում գործող <<Աննա-Կակաչ>>-ին պատկանող հյուրանոցի նախասրահում անհարկի վիճաբանել է Գայանե Սայադյանի հետ , որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարագալից վերաբերմունք ներկաների նկատմամբ, շուրջ 10-15 րոպե տևողությամբ աղմկել է, իր մոտ եղած գումարը նետել է վերջինիս դեմքին,սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գ.Սայադյանին, որի հետևանքով խախտելով է հյուրանոցի բնականոն աշխատանքը:
Ավելի ուշ վ վերը նշված միջադեպի հետ կապված Հ.Բեկջանյանը վիճաբանել է Գ.Սայադյանի որդու` Գարիկ Խուդոյանի հետ, որից հետո Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հասցեում գործող <<Մարիամ-Մհեր>>ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել է Գ.Խուդոյանի ձախ նստատեղին և զույգ ազդրերին և զույգ ազդրերին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև մարմանական վնասվածք: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին եւ 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
3988 դիտում
17:48 07-08-2014
22-ամյա երիտասարդը շան պատճառով կնոջ է դանակահարել
4515 դիտում
18:14 07-10-2014
Էջմիածնում 30-ամյա երիտասարդը դանակահարել է կնոջ քրոջը, հետո էլ` կնոջը
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին