211652_close_icon
views-count1683 դիտում article-date 23:58 06-08-2014

Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների շրջանում 4 մլն մարդ է գտնվում․ Չուրկին

Մակ֊ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարաել է, որ Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների շրջանում գտնվում է 4 մլն մարդ, նրանցից 200 հազարը զրկված են խմելու ջրից։ Այս մասին հաղորդվում է ՄԱԿ֊ում ՌԴ֊ի մշտական ներկայացուցչության կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն։ «Մարտական գործողությունների գոտում մոտ 4 մլն մարդ է գտնվում։ Նրանցից 200 հազարը խմելու ջրից զրկված են։ Լուգանսկում սանիտարահամաճարակային ծայրահեղ դրություն է»,֊ նշել է Չուրկինը։ Ըստ նրա խոսքերի՝ Ուկրաինայի արևելքի բնակելի տներում բացակայում է էլեկտրասնուցումը, ջրամատակարարումը, բջջային կապը։

Նմանատիպ նյութեր