211652_close_icon
views-count9800 դիտում article-date 21:18 06-08-2014

Ավարտվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լոռու մարզ. վարչապետը եղավ Ախթալայում և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ կատարած հերթական [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/06/22675/]աշխատանքային այցի[/url] շրջանակներում եղավ նաև Ախթալա համայնքում: Վարչապետը նախ շրջայց է կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները: Լոռու մարզ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում շրջայցով, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր