211652_close_icon
views-count8796 դիտում article-date 14:52 05-05-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր, ծանոթացել կատարված աշխատանքների արդյունքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ մայիսի 4-ին այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր՝ եղել արտադրամասերում, ծանոթացել այն շահագործող «Վալլեքս» խմբի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքներին: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ հանքավայրի շահագործման առաջին փուլի մեկնարկն ապահովելու համար իրականացվել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում: 2014 թ. դեկտեմբերից 2016-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել և վերամշակել է շուրջ 8,8 մլն տոննա հանքաքար, արտադրել է 141 հազար տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 27,89 տոկոս պարունակությամբ: Ներկայում ընկերությունն ունի շուրջ 1200 աշխատող՝ հիմնականում հարակից Թեղուտ, Շնող և Լոռու մարզի այլ համայնքներից: 2016-ի մարտ ամսվա դրությամբ ընկերության աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 352 հազար դրամ: 2015-ի ընթացքում ընկերության վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դրամ, իսկ 2016-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում այն արդեն իսկ հասել է 4,55 մլրդ դրամի: Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսայակում ընկերությունն արձանագրել է արտադրության 57 տոկոսի աճ: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ աճը կարտացոլվի ողջ տարվա ընթացքում: «Այս տարի արդեն իսկ ընկերությունը տվել է 16 մլրդ դրամի արտադրություն: Ընկերությունը պղնձի խտանյութի միջազգային գների անկման պատճառով ունի ֆինանսական խնդիրներ. կառավարությունը պատրաստակամ է, կա նաև հանրապետության Նախագահի հանձնարարականը՝ քննարկել և աջակցել այս հզոր ընկերությանը, որն ունի մեծ հեռանկար: Կարևորելով հանքարդյունաբերության զարգացումը՝ մենք մեր աջակցությունն ենք հայտնել նաև մյուս ընկերություններին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+

Նմանատիպ նյութեր