ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարը Կիև այցից հետո ՌԴ չի մեկնի
ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ուկրաինա այցից հետո չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է INERFAX-ը։
Ռասմուսենի այցը Ուկրաինայի մայրաքաղաք Կիև նախատեսված է օգոստոսի 7֊ին։ Կիևում գլխավոր քարտուղարը պետք է քննարկի իր ղեկավարությամբ երկրի արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերի Ուկրաինայի հետ հետագա համագործակցության տարբերակների մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռասմուսենը ՌԴ֊ի Ուկրաինայի նկատմամբ քաղաքկանությունը անվանել է «երկերեսանի» և կոչ արել Արևմուտքին չվստահել Վլադիմիր Պուտինի «զուսպ» հայտարարությանը։