Աֆրիկայի երկրների ղեկավարները Կիև և Մոսկվա այցից առաջ ժամանել են Լեհաստան
Աֆրիկայի երկրների պատվիրակությունը, որն ստեղծվել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնության քննարկման համար, ժամանել է Լեհաստան: Պատվիրակությունն այսօր կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Դուդան նախագահական պալատում կհանդիպի Կոմորյան Կղզիների Միության, Զամբիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահների հետ։
Մայիսի 16-ին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորում որոնելու նպատակով։
Ռամաֆոսան հանդես է եկել աֆրիկյան 6 երկրների խմբի՝ Եգիպտոսի, Զամբիայի, Կոնգոյի Հանրապետության, Սենեգալի, Ուգանդայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից: Ավելի ուշ այդ ցանկում ավելացել է Աֆրիկյան միության գործող նախագահը՝ Կոմորյան Կղզիները։