Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինուժի ուղղաթիռ են խփել
Ինքնահռչակ ԴԺՀ֊ի աշխարհազորայինները հայտնել են, որ օգոստոսի 4֊ին ԴԺՀ հակաօդային ուժերը Վասիլևկա բնակելի տարածքում ուկրաինական բանակի ուղղաթիռ են խփել։ Այս մասին փոխացում է INERFAX-ը։
«Կատաղի մարտերի ընթացքում ուղղաթիռ է խփվել, ինչի հաստատման համար բերկորների որոնման աշխատանքներ են տարվում»,֊ ասվում է աշխարհազորայինների շտաբի հաղորդագրությունում։
Նշվում է, որ ենթադրաբար ուղղաթիռը կործանվել է ՌԴ֊ի սահմանից 10 կմ հեռավորության վրա։