Սաակաշվիլիի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի դեմ։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru֊ի թղթակիցը։
Նրանք մեղադրվում են նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի դեմ հարձակման և նրան ծեծի ենթարկելու մեջ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333 հոդվածի 3֊րդ մասով, որը նախատեսում է 3֊ից 8 տարի ազատազրկում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում կարող է հայտարարվել։