1505 դիտում
16:47 04-08-2014
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը:
Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Պատգամավորներ Մ.Գրունդը և Ա.Վայլերն իրենց գոհունակությունը հայտնեցին Ստեփանակերտ կատարած այցի առթիվ, նշելով, որ տարածաշրջանի մասին տեղեկություններն ամբողջական չեն առանց Արցախ այցելելու: Այս մասին է տեղեկացնում ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Պատասխանելով գերմանացի խորհրդարանականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար: Արցախի ԱԺ նախագահի համոզմամբ շփման գծում առկա լարվածությունը պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումների, ռազմատենչ քարոզչության, զանգվածային սպառազինման հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքների և դրա հետևանքով պաշտոնական Բաքվի անպատժելիության զգացումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը և Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը:
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
20:51 12-03-2015
Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությանը
2449 դիտում
21:53 18-05-2016
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի և Համբուրգի պատգամավորներին
Այս բաժնից
1921 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1327 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1153 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ