1093 դիտում
20:51 12-03-2015
Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ Գերմանիայում պատկառելի կշիռ ունեցող կուսակցության ղեկավար և Բունդեսթագի պատգամավոր պարոն Օզդեմիրի այցն իր ուրույն ներդրումը կբերի հայ-գերմանական բարեկամական կապերի և միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման գործին:
Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են Հայոց ցեղասպանության հարցում Ջեմ Օզդեմիրի հայացքներին և բարձր են գնահատում այդ ոճրագործությունը դատապարտելու և ճանաչելու՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված նրա կոչերը: Ողջունելով Գերմանիայի խորհրդարանականների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Նախագահը խորհրդանշական է համարել, որ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության այցը Հայաստան կայանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և բազմաբնույթ համագործակցությանը, որը ներառում է առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, ռազմական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներ:
Կողմերը գոհունակությամբ են նշել, որ շարունակաբար ընդլայնվում է երկկողմ իրավապայմանագրային դաշտը, ակտիվացել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում՝ խորհրդարանական ձևաչափով: Զրուցակիցները կարևորել են նաև հայ և գերմանացի խորհրդարանականների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ներքաղաքական կյանքին, այդ թվում՝ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և այն զարգացնելու գործում Գերմանիայի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
16:47 04-08-2014
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
2491 դիտում
21:53 18-05-2016
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի և Համբուրգի պատգամավորներին
Այս բաժնից
793 դիտում
09:50 07-02-2025
Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ Զաքարյան
580 դիտում
23:35 06-02-2025
Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին