Չինաստանում ահաբեկիչների զոհ է դարձել 37 մարդ
Չինաստանի իշխանությունները հայտնում են 37 մարդու մահվան մասին Սինզյան-Ույգուրսկի շրջանում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում: Այս մասին է հաղորդում BBC-ի ռուսական ծառայությունը:
Սինխուա պետական գործակալության տվյալներով, մահացածները դարձել են ահաբեկչական տեղական և միջազգային կազմակերպության կողմից հովանավորվող ինչ-որ խմբավորման հարձակման զոհ:
Հարձակվողները ևս կորուստներ են կրել. ոստիկանների հետ պայքարում մահացել է 59 ահաբեկիչ: