211652_close_icon
views-count1836 դիտում article-date 16:48 01-08-2014

Ռուս սենատորը մահացել է Ղրիմում հանգստանալու ժամանակ

Ղրիմում մոտորանավակի զոհն է դարձել Դաշնության Խորհրդի Մագադանի շրջանի անդամ Վլադիմիր Կուլակովը: Ողբերգությունը տեղի է ունեցել Ալշուտայում: Այս մասին է հայտնում Российская газета-ն: Սենատորը լողում էր ծովում և մոտակայքում լողացող մոտորանավակը քշել է նրա վրա: Դրանից անմիջապես հետո մոտորանավակը արագություն է հավաքել և սլացել դեպի բաց ծովը: Փրկարարները գտել են մահացածի դին, ինչից հետո պարզվել է, որ վերջինս Վլադիմիր Կուլակովն է: Հաջողվել է բռնել ողբերգության մեղավորին, ում ինքնությունը ճշտվում է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր